«Լիվերպուլ»-ը և Ստիվեն Ջերարդը չեն կարողանում փոխհամաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում: Daily Mail-ի տեղեկություններով, մերսիսայդյան ակումբի ղեկավարները ցանկանում են կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը: Կողմերի միջև գործող պայմանագրի համաձայն, որը լրանում է 2015 թվականին, Ջերարդը շաբաթական 140 հազար ֆունտ է ստանում:
Հարկ է նշել, որ Ջերարդը իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Լիվերպուլ»-ի կազմում: