«Բորուսիա»-ն նոր առաջարկ է արել Իմմոբիլեի տրանսֆերի վերաբերյալ
Դորտմունդի «Բորուսիա»-ն Չիրո Իմմոբիլեին ձեռք բերելու համար շարունակում է բանակցություններ վարել «Տորինո»-ի և «Յուվենտուս»-ի հետ, հայտնում է sport1.de-ն: Իտալական ակումբները, որոնք հավասարազոր տնօրինում են Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքներին, հարձակվողի համար պահանջում են 25 մլն եվրո:
Նախկինում նշվում էր, որ դորտմունդցիները Իմմոբիլեի համար պատրաստ են վճարել 16 մլն, սակայն ներկայումս գերմանական ակումբը բարելավել է առաջարկը և պատրաստ է 19 մլն եվրո վճարել :