211652_close_icon
views-count11985 դիտում article-date 14:48 04-06-2018

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանի մոտ չստացվեց «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ ադապտացվել «Մանչեսթեր Յունայթեդում», որից հետո հեռացավ «Արսենալ»: «Հնարավոր չէ կազմում պահել նրանց, ովքեր հիմնական կազմ դժվար են անցնում: Խաղացողների ռեակցիան նման իրավիճակներին կախված է նրանց էությունից: Մխիթարյանը գիտակցեց, որ պատրաստ չէ այդ իրողությանը: Եվ նա պատրաստ չէր ոչ ֆիզիկապես, ոչ էլ՝ հոգեբանորեն: Դա վերաբերում է նաև մրցակցության հարցին: Խաղացողին դժվար էր ադապտացվել ինտենսիվության նման մակարդակին, քանի որ հանդիպումները շատ կարճ ընդմիջումներով էին իրար հաջորդում», ասել է Մոուրինյոն: Անցած մրցաշրջանում Մխիթարյանը Անգլիայի առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացրել էր 26 հանդիպում, դարձել 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր