Ռոնալդուն Եվրոպայի առաջնությունների ռեկորդ է սահմանել
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել, սակայն այս անգամ Եվրոպայի առաջնությունների ընտրական և եզրափակիչ փուլերի շրջանակում:
Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Պորտուգալի – Հայաստան խաղում «Ռեալ»-ի խաղացողը իր 23-րդ գոլն է խփել:
Այդպիսով պորտուգալացին գերազանցել է Թուրքիայի հավաքականի նախկին հարձակվող Հական Շուքյուրի և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Յոն Դալ Թոմասոնի ցուցանիշները, որոնք կազմում էին 22 գոլ: