211652_close_icon
views-count848 դիտում article-date 21:24 14-11-2014

Ջոկովիչը մրցաշրջանը կավարտի որպես աշխարհի թիվ մեկ ռակետ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է ATP-ի ամփոփիչ մրցաշարի առաջին երեք հանդիպումներում և ընթացիկ տարվա արդյունքներով ATP վարկանիշային աղյուսակում ապահովել է առաջին տեղը: Ջոկովիչը դարձել է 7-րդ թենիսիստը, ով մրցաշրջանը երրորդ անգամ է ավարտել առաջին տեղով: Նախկինում նման հաջողության էին հասել՝ Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆաել Նադալը, Ջիմի Կոնորսը, Ջոյ Մակինրոյը, Իվան Լենդլը և Պիտ Սամպրասը:

Նմանատիպ նյութեր