211652_close_icon

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

views-count3468 դիտում article-date 22:11 23-06-2020
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը՝ Յելենա Ջոկովիչը վարակվել են կորոնավիրուսով։ Adria Tour ցուցադրական մրցաշարում կիրակի օրը արձանագրվել էր Covid-19-ի առաջին դեպքը։ Կորոնավիրուս էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ։ Զադարից Բելգրադ ժամանելուց հետո Ջոկովիչը և նրա ընտանիքի անդամները թեստավորվել են։ Նովակի ու նրա կնոջ՝ Յելենայի թեստերի պատասխանները դրական են եղել։ Երեխաների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։

Նմանատիպ նյութեր