211652_close_icon
views-count2219 դիտում article-date 10:51 19-08-2014

Աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալը բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը

Թենիսի աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալը բաց կթողնի ԱՄՆ Բաց առաջնությունը: Այս մասին նա գրառել է [url=https://www.facebook.com/Nadal]ֆեյսբուքյան իր էջում[/url]: «Ցավում եմ, բայց պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանալու մասնակցել ԱՄՆ Բաց առաջնությանը, որում վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ եմ ունեցել և հաղթել 3 անգամ: ԱՄՆ Բաց առաջնությունն իմ ամենասիրելի մրցաշարերից է: Վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք իմ որոշմանը: Առայժմ ավելին ասել չեմ կարող»,-գրել է Նադալը: Նշենք, որ այս տարի ԱՄՆ Բաց առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 25-ին և կավարտվի սեպտեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր