14563 դիտում
19:04 14-11-2014
Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին գիշերային «դռիկասերին» և «կոկոնը տաքացրած» Toyota Land Cruiser-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` նոյեմբերի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Երևանի բնակյիչ Զոհրաբ Բադոյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 90 ՕD 900 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ Էմանուել Մելքոնյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 01 OQ 700 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զ. Բադոյանը ավտոմեքենայի վրա ունեցել է գերձայնային ազդանշան (դռիկներ), իսկ Է. Մելքոնյանը եղել է ոչ սթափ:
Մեքենաները պահպանվող հատուկ տարածքից բաց են թողնվելու այն ժամանակ, երբ կատարած օրինախախտության համար Զ. Բադոյանը իր դրամապանակից որպես տուգանք կվճարի 100.000 դրամ, իսկ Է. Մելքոնյանը՝ 150.000 դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+