1270 դիտում
15:49 14-11-2014
Շուրջ 224 մլն դրամ կհատկացվի 1070 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման համար
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, նշել է, որ պետությունը ստանձնել էր պարտավորություններ` որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում: Նախարարը ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի /բակալավրի կրթական ծրագիր՝ 1030 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 40 ուսանող/:
Համաձայն ծրագրի` ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել են 223.800.800 դրամ: Ա. Աշոտյանը ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ և աջակցել նախարարությանը` վերոնշյալ ուսանողների բացահայտման և պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում: Բացի այդ, նախարարը կոչ է արել ուսխորհրդին` օգնել և հորդորել նաև վերոնշյալ ուսանողներին` ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:
Ի պատասխան մասնավոր բուհերի ուսանողների հարցադրման` նախարարը խոստացել է, որ հաջորդ տարի փորձ կարվի ստեղծել իրավական համապատախան հիմքեր` մասնավոր բուհերի ոսանողներին ևս ընդգրկելու պետության կողմից սոցիալական խմբերին հատկացվող աջակցության ծրագրերում:
Նշենք, որ ընդհանուր առմամբ` ցանկում ընդգրկված է 21 բուհ, մասնավորապես, վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ-232, ՀՊՄՀ-167, ՀՊՏՀ-90, ԵՊԲՀ-69 ուսանողի և այլն: Ցանկում ընդգրկված են նաև մարզային բուհեր, մասնավորապես, ծրագրից օգտվել են Գավառի պետական համալսարանի 58, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի` 29, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 82, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտի 81, Գորիսի պետական համալսարանի 28 ուսանող:
Կից` ամբողջական ցանկը::
Նմանատիպ նյութեր
3422 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
427 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
310 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
316 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել