211652_close_icon
views-count702 դիտում article-date 15:39 14-11-2014

ՀՀ խորհրդարանում գրքի շնորհանդես է տեղի ունեցել

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի է ունեցել տնտեսագիտության թեկնածու, անկախ փորձագետ Սուրեն Վարդումյանի «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ: Գիրքը ներկայացրել է հեղինակ Սուրեն Վարդումյանը: Նա տեղեկացրել է, որ ձեռնարկի նպատակն է ուսանողների եւ ղեկավարների անհատական ու թիմային ունակությունների բացահայտումը, ինչպես նաեւ՝ կառավարման ոլորտում նրանց հմտությունների կատարելագործումը: Գրքում առաջադրված են այլընտրանքային մեթոդներ եւ գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կօժանդակեն յուրաքանչյուր շահագրգիռ ընթերցողի: Հեղինակ Սուրեն Վարդումյանը նաեւ ասել է, որ գիրքն առանձնանում է կառավարման ոլորտում, քանի որ այն իր 35 տարիների ուսումնասիրությունների եւ փորձի արդյունքն է: Այն օգտակար կլինի հատկապես ուսանողների համար, քանի որ հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ շատ քիչ է հայալեզու գրականությունը:

Նմանատիպ նյութեր