211652_close_icon
views-count15646 դիտում article-date 17:02 13-11-2014

Համասեռամոլի պատճառով կալանավորված ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն ազատ են արձակել. հայրը այդ առիթով մեծ մատաղ է արել

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն, ով կալանավորվել էր համասեռամոլի բողոքի պատճառով, ազատ են արձակել: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը: «Ի դեպ, առաջինը իմ ուրախությամբ ձեզ հետ եմ կիսվում»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը: Նա նշեց, որ կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո հենց միանգամից դատարանից ազատ են արձակել: «ՙԴե, էլ պահելու հիմքեր չունեին: Քննությունը վերջացել էր, եկել, հասել էր առերեսման փուլը, իսկ եթե այդ տղան չկա, առերեսում ո՞ւմ հետ անեին»,- ասաց ԱԺ պատգամավորը, ինչպես նաեւ փոխանցեց, որ այդ առթիվ մեծ մատաղ է արել եւ խնջույք կազմակերպել: Մինչեւ այդ Ռուստամ Գասպարյանը ասել էր, որ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները, ինչպես նաեւ ոչ իշխանականները պատրաստ են երաշխավոր կանգնել, որպեսզի համասեռամոլ տղայի բողոքի պատճառով կալանավորված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն ազատ արձակեն: Դրանիցառաջէլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի գնում մեկուսարան՝ իր որդուն՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանին տեսակցելու: «Մյուս տղաս է գնում տեսակցության: Ես չեմ գնում: Ես չեմ կարող գնալ, երբ գիտեմ, որ էրեխեն անմեղ նստած է այնտեղ: Չեմ կարողանում էրեխուս աչքերի մեջ նայեմ ու ձեռքից չբռնեմ, բերեմ տուն»,- հիմնավորել էր նա: Նշել էր նաև, որ իր որդու գործը սառեցված վիճակում է եւ դեռ քննություն են տանում շատ դանդաղ տեմպերով: «Իբր թե քննություն են տանում, էլի»,- ավելացրել էր պատգամավորը: Ռուստամ Գասպարյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նաեւ ասել էր, որ համասեռամոլ տղայի բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, պատասխանել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:

Նմանատիպ նյութեր