211652_close_icon
views-count13330 դիտում article-date 14:15 04-10-2014

ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին համասեռամոլի պատճառով գերի է պահվում. նոր մանրամասներ սենսացիոն գործից

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գեւորգյանի որդու՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանի կալանքը, ով կալանավորվել էր համասեռամոլ տղայի բողոքի պատճառով անփոփոխ է թողնվել: Ներկա պահին հայրը համարում է, որ տղան «զալոժնիկի» կարգավիճակում է պահվում, որով միաժամանակ 2 խնդիր է լուծվում: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Ռուստամ Գասպարյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն Գասպարյան, Ձեր որդու երկամսյա կալանքի որոշումը բողոքարկել էիք: Ի՞նչ ընթացք ստացավ: [/b] -Վերաքննիչը կալանքի որոշումը թողեց անփոփոխ: Հիմա տղաս կարծես «զալոժնիկի» կարգավիճակում լինի. ոչ քննություն է իրականանում, ոչ հստակ բան են ասում: [b]-Իսկ այդ ընթացքում Դուք ինքներդ ի՞նչ պարզեցիք: [/b] -Պարզվեց, որ այդ համասեռամոլ տղան, ով աշխատել է «Վիվասել»-ում, նախորոք ծրագրած սցենարով ցանկացել է երկրից գնալ: Անգամ աշխատավայրում աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Սակայն դրա համար իրավապահ համակարգից որոշում է պետք եղել, որ իրեն հետապնդում են, ճնշում՝ որպես համասեռամոլի, ինչի արդյունքում այս պատմությանն է ներքաշվել եւ այսօր Հոլանդիա, թե Բելգիա է մեկնել: Այդ թղթով նաեւ այնտեղ քաղաքացիություն ձեռք կբերի, աշխատանք եւ տուն կունենա: [b]-Այսինքն՝ սա քաղաքական պատվեր չէ՞ր: [/b] -Չէ, միանշանակ քաղաքական պատվեր կար: Համասեռամոլը իր անձնական խնդիրները լուծեց քաղաքական պատվերի միջոցով: Մեր իշխանությունն այդ առիթը օգտագործեց, որ տղայիս «զալոժնիկ» վերցնեն: [b]-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել: [/b] -Դեռ պահանջում եմ, որ քննությունը արագացնեն եւ գործը դատարան ուղարկեն, քանի որ տղայիս փակի տակ պահելու հիմք չունեն: Մյուս շաբաթ փորձելու եմ անձամբ մտնել դատախազի եւ մյուսների մոտ: Տեսնեմ՝ պատճառը ո՞րն է, որ մինչեւ հիմա քննություն, առերեսում չի արվում: [b]-Քանի որ այս ամենը քաղաքական պատվեր եք համարում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ խոսել եք այս խնդրի շուրջ: Նա ի՞նչ է ասել: [/b] -Այո, զրուցել եմ: Ինքն էլ գիտի, որ սա շինծու է: Ասաց, որ քննությամբ կփորձենք ապացուցել, իսկ եթե ոչ՝ մենք մեր անելիքը կանենք: [b]-Իսկ «անելիք» ասելով՝ ի՞նչ նկատի ուներ: [/b] -Դե ծայրահեղ դեպքում պետք է դիմեմ Եվրոդատարան: Ճիշտ է, պետությունը շատ պարտքեր ունի, բայց թող տուգանվի: Թող մի քիչ էլ պարտք անեն էտ էրեխու պատճառով ծախսերը քաշեն: [b]-Իսկ այս պատմությունը ինչ-որ դեր խաղա՞ց ձեր քաղաքական ակտիվության վրա կամ կխաղա՞: [/b] -Ոչ մի ազդեցություն չի ունեցել եւ չի ունենա: Ճիշտ է, էրեխուս անհիմն ձերբակալել են, ինչը ինձ կանգնեցնելու համար է, բայց պատրաստ եմ նաեւ ես ձերբակալվեմ, եթե պետք է նաեւ զոհվեմ, բայց գոնե կարողանանք երկիրը այս վիճակից դուրս հանենք, ժողովրդին փրկենք: Մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ որդին՝ 23-ամյա Ռոմա Գասպարյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, համասեռամոլ տղայի պատճառով կալանավորվել է: Բողոքում նշվում է, թե ԱԺ պատգամավորի տղան մարդ է առեւանգել, բայց իրականում նման բան չի եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ այդ համասեռամոլ երիտասարդը սոցիալական ցանցով ծանոթացել է երիտասարդ տղաների հետ եւ նրանց վարկաբեկել: Մի քանիսն էլ ԱԺ պատգամավորի տղայի շրջապատից են եղել եւ խնդրել են նրան, որպեսզի միջամտի և նա չանհանգստացնի: Ռուստամ Գասպարյանի տղան գնում, խոսում է եւ թեժ զրույց է ստացվում՝ հրմշտոցներով: Բողոքում ներկայացված են առեւանգում եւ այլ չափազանցություններ, որոնց հիման վրա Ռ. Գասպարյանի որդուն կալանավորում են: Հարցին, թե ինչ է կարծում՝ այդ ամենը ի սկզբանե պլանավորվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ասել էր. «Միանշանակ դա ինձ ցավեցնելու համար է արվել, բայց հաստատ մեզ ցավեցնելը այդքան հեշտ չէ»: ԱԺ պատգամավորն ավելացրել էր նաեւ, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր