Սա վտանգավոր միջադեպ է. Նիկոլայ Բորդյուժան՝ հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է երեկ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքին՝ շեշտելով, որ նման միջադեպերն ուղղակիորեն նոր առիթ են ստեղծում ղարաբաղյան հակամարտությունն էլ ավելի սրելու համար:
«Այսօր մենք հրադադարի խախտման նոր միջադեպի ականատես եղանք: Հայկական ուղղաթիռի կործանումը բռնության ուժի նշան է և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նրա կործանումը լարվածության նոր սպառնալիք է ստեղծում: Այդ վտանգավոր միջադեպը սպառնում է տարածաշրջանում առանց այդ էլ շիկացած իրադրության սրացմամբ»,-ասված է ՀԱՊԿ մամլո քարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ռազմաօդային ուժերին պատկանղ ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանն հետևանքով զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 3 անդամ: