Գվարդիոլային որպես «Բարսելոնա»-ի նախագահ եմ տեսնում. Լապորտա
«Բարսելոնա»-ի նախյկին նախագահ Ժոան լապորտան կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով ներկայումս հանդիսանում է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչը, կարող է կատալոնյան ակումբին հետագայում օգտակար լինել ոչ միայն որպես մարզիչ: Լապորտան ենթադրում է, որ ապագայում Գվարդիոլան կարող է դառնալ «կապտանռնագույնների» նախագահը:
«Գվարդիոլային որպես «Բարսելոնա»-ի նախագահ եմ տեսնում: Պեպը ունակ է ակումբում ստանձնել այն պաշտոնը, որը ցանկանում է»,- Լապորտայի խոսքերը մեջբերում են իսպանալան լրատվամիջոցները:
Լապորտան նաև չի ժխտել, որ 2016 թվականին ակումբի նախագահական ընտրություններում կարող է առաջադրել իր թեկնածությունը: