211652_close_icon
views-count1500 դիտում article-date 10:07 28-07-2014

«Բավարիա»-ն երբեք պաշտոնանկ չի անի Պեպ Գվարդիոլային. Ռումենիգգե

«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն հայտարարել է, որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երբեք պաշտոնանկ չի արվի: « «Բավարիա»-ն երբեք զբաղեցրած պաշտոնից չի հեռացնի Գվարդիոլային: Այդ մասին խոստանում եմ գրավոր կերպով: Նա նվազագույնը մինչև 2016 թվականը մեր մարզիչը կլինի, քանի որ հենց այդ ժամանակ լրանում է նրա պայամանագրի ժամկետը: Երկարատև արձակուրդից հետո խաղացողների համար դժվար է աշխատանքի վերադառնալ, սակայն մենք այնպիսի մարզիչ ունենք, ով թույլ չի տա խաղացողներին թուլանալ: Պեպը նման խնդրի բախվել է 2010 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո բազմաթիվ խաղացողներ վերադարձան «Բարսելոնա»»,-Ռումենիգգեի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Նմանատիպ նյութեր