211652_close_icon
views-count2127 դիտում article-date 11:33 13-11-2014

Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ օրերս «Ծիրանանոց» ռեստորանում տեղի է ունեցել «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Թերթի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը: «Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են հենց Մհեր Շահգելդյանն ու Ստեփան Մարգարյանը: Շահգելդյանը մեր զրույցում ասաց. «Ոչ պաշտոնական հանդիպում եղել է, ու քանի որ ոչ պաշտոնական է, չեմ մեկնաբանի»: Մեր հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիպումից հետո եռյակը համալրվի, ու ՕեԿ-ը սկսի մաս կազմել եռյակին, Շահգելդյանն արձագանքեց. «Մենք տարբեր ուղղություններով համագործակցել ենք եռյակի հետ»: Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հանդիպումը եղել է մասնավոր, ու հրաժարվեց հանդիպումից տեղեկատվություն տրամադրել»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ ՀԺ-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր