2842 դիտում
20:20 26-01-2021
Նիկոլը սկսել է վտանգավոր խաղ՝ հաշվի չառնելով ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական որևէ իրողություն, անասնային ինքնապահպանման բնազդով նա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը նոր խաղ է սկսել երկու ճակատով՝ ներքին և արտաքին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Արևելյան բազարը թուրք Նիկոլի, թուրք Իլհամի և իրենց թուրք գործակցողների միջև հարաբերությունների միակ հասկանալի ձևն է։ Եվ այդ «բազարը» մոտենում է ավարտին։ Նիկոլը բանակցում է երկու ճակատով՝ ներքին և արտաքին։
Հայաստանում Նիկոլը պայմանավորվել և պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ։
Առաջիկայում կհայտնեմ մանրամասները և կպատմեմ, թե ով ինչ է փորձում պոկել այս առևտրից։ Ավելի հաճախ համաձայն չեմ լինում Արթուր Դանիելյանի հետ, քան համաձայն եմ լինում, բայց այսօր մի գրառում կարդացի իր մոտ, որի հետ վստահաբար համաձայն եմ։ Այն շարունակելով՝ իմ կողմից մեկ դիտարկում ունեմ. Նիկոլի հետ քաղաքական առևտրի գնացողները սեղմելու են արյունոտ մարդասպանի ձեռքը և թաթախվելու են արյան մեջ։ Այդ պահից սկսած կոնկրետ ինձ (ու վստահաբար նաև շատ-շատերի համար) նրանք դառնալու են քաղաքական բորոտներ։
Հետո չարդարանաք, որ դա անում էիք հանուն Հայաստանի։ Դուք, Հայաստանի որդիների դիակները չսառած, քաղաքական բազարների մեջ էիք։ Դա անհնար է մոռանալ, և չենք թողնելու, որ մոռանաք։ Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն մայիսյան ընտրություններից «տանելու» 25 տոկոս, վերադառնալու իշխանության, Նիկոլին խնդրելով անցողիկ շեմը 5 տոկոսից 3 սարքելով հայտնվելու խորրհրդարանում. բոլորդ հիշե՛ք չի՛ մոռացվելու, չի՛ ներվելու։
Հայաստանից դուրս Նիկոլի «բազարը» 4 ուղղությամբ է։ Ուղղություն առաջին՝ Ռուասատան։
Նիկոլի ուղերձը հյուսիսում շատ պարզ է. «Ռուս ջան, գլխիս մի խփիր, ինչ պետք է կանեմ»։
Ուղղություն երկրորդ՝ ԱՄՆ։ Էլի շատ պարզ. «Բայդեն ջաներ, էստի համեցեք, մեռանք ձեզ սպասելով, ռուսը մեզ բռնաբարեց։ Եկեք տեսեք ինչ եք անում»։
Ուղղություն երրորդ՝ Ադրբեջան։ «Ես ոչինչ չեմ նախաձեռնի միջազգային ատյաններում, ինչ որ պետք է կստորագրեմ, միայն խնդրում եմ կանգ առ. ավել ոչ գյուղ տար, ոչ էլ նոր գերի, ինձ էլ եթե կարում ես մի քիչ քիչ հրապարակավ քրֆի էլի»։
Ուղղություն չորրորդ՝ Թուրքիա։ «Ես հետևողականորեն կլռեմ Ցեղասպանության մասին, թանգարան-ինստիտուտը կկազմալուծեմ, հարցը օրակարգից կհանեմ, միայն խնդրում եմ սահմանը բաց կարանամ նոր հնարավորությունների մասին ստեղ լոլոներ կարդամ»։
Այսքանը։ Ժողովրդի հետ Նիկոլը նույնիսկ հաշվի չի նստում, ուր մնաց առևտուր անի։ Երբ մարդկանցից վերցնում ես արժանապատվությունը և անջատում հիշողությունը, այդ մարդկանց կարելի է ուղղակի անտեսել։
Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն՝ ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական։ Անասնային ինքնապահպանման բնազդով նա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել, ինչի մասին շուտով հրապարակավ կխոսեմ»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
679 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը