Պուտինի ելույթները նման են Հիտլերի ելույթներին. Սաակաշվիլի
Միջազգային ասպարեզներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները շատ նման են Ադոլֆ Հիտլերի ելույթներին: Նման հայտարարություն է արել «Подробностей недели»-ի եթերում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ուկրաինայում և Վրաստանում իրավիճակները տարբեր են այն առումով, որ մենք տարբեր տարածքներում ենք գտնվում: 2008 թվականին ռուսական զորքին 1 ժամ էր պակասում, որպեսզի հասենր մեր սահմանին: Ուկրաինայի պարագայում դա այդպես չէ տարածքային առումով: Վերջերս Պուտինը հայտարարեց Սոչիում, որ ինքը գտնվում է իրեն պատկանող վայրի տայգայում և այնտեղ որսի դուրս կգա: Եթե նրա այդ խոսքը վերլուծենք, ապա դա շատ նման է Հիտլերի խոսքին»,-ասել է Սաակաշվիլին: