211652_close_icon

Իրաքյան բանակին հաջողվել է ԻՊ գրոհայիններից հետ գրավել Մոսուլի գլխավոր վարչական շենքը

views-count2571 դիտում article-date 12:39 07-03-2017
Իրաքի անվտանգության ուժերը կարողացել են երկար ու կատաղի մարտի արդյունքում կրկին վերահսկողություն սահմանել Մոսուլի գլխավոր կառավարական շենքի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ արագ արձագանքման ուժերը գրոհ են ձեռնարկել Նայնավա թաղամասում գտնվող շենքի վրա, որում գտնվել են ԻՊ գրոհայինները։ Գրոհի ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել։ Ըստ Reuters-ի՝ վարչական շենքի հետգրավումը թույլ կտա իրաքյան ուժերին ռազմավարական նշանակության նոր օբյեկտներ զբաղեցնել՝ ԻՊ գրոհայինների դեմ հարձակում գործելու համար։

Նմանատիպ նյութեր