13363 դիտում
10:22 10-11-2014
Շղթայական ավտովթար Բալահովիտ գյուղում. բախվել են 2 Mercedes-ներն ու ВАЗ 21015-ը. վարորդները օգնում էին միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` նոյեմբերի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Իսպիրյանի վարած Mercedes մակնիշի 27 UՏ 784 համարանիշի, Բալահովիտ գյուղի բնակիչներ, 23-ամյա Գևորգ Հակոբյանի վարած Mercedes մակնիշի 31 OU 126 համարանիշի և 26-ամյա Վիգեն Փայտյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 28 UԼ 220 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Պարգև Ղուկասյանն ու Արթուր Հակոբյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո վարորդները միմյանց օգնության ձեռք էին մեկնում ու անկեղծ ուրախանում` ասելով. «Կարևորը՝ վթարից ոչ ոք չի տուժել»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարված ավտոմեքենաների վարորդները մասնագիտությամբ արհեստավորներ են, և ինչպես ժողովուրդն է ասում` «Հալալ քրտինքով ընտանիք պահող անձինք»:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի 27US784 պետհամարանիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 800.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 31OU126 պետհամարանիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, իսկ ВАЗ 21015 մակնիշի 28UL220 պետհամարանիշի մեքենայինը՝ 600.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի 27US784 պետհամարանիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 34.000 ՀՀ դրամ, MERCEDES-BENZ մակնիշի 31OU126 պետհամարանիշի մեքենայինը՝ 48.000 ՀՀ դրամ, իսկ ВАЗ 21015 մակնիշի 28UL220 պետհամարանիշի մեքենայինը՝ 31.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+