211652_close_icon
views-count97073 դիտում article-date 23:14 19-07-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Բալահովիտ գյուղում. բախվել են VAZ 21-102, Mercedes-Benz 500, Volkswagen Golf, VAZ 21-124, Volkswagen Jetta մակնիշի ավտեմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 19-ին խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 33-ամյա Հունան Գասպարյանի վարած VAZ 21-102 մակնիշի 24 ՏԼ 466 համարանիշի, Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ 29-ամյա Սարգիս Հարությաւնյանի վարած Mercedes-Benz 500 մակնիշի 09 ՏQ 999 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Դեմիրճյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 21 ԼՍ 867 համարանիշի, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փոոցի բնակիչ 36-ամյա Արամ Բաղդասարյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 RC 369 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 69-ամյա Արքայիկ Հարությունյանի վարած VAZ 21-124 մակնիշի 71 RQ 700 համարանիշի ավտեմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սրճարանի մայթին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 43 հրշեջ փրկարարական ջոկատը, որը հոսանքազրկել է ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և կատարել մեքենաների հովացման աշխատանքներ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ով դեպքի վայրում հավաքվածների պատմելով, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ մեկնել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Հրանտ Հարությունյանի գլխավորությամբ Օպերատիվ են գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ ծառայության օրվա պատասխանատու Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր