Ռուսաստանը թանկ կվճարի իր ագրեսիայի դիմաց. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կարծիքով՝ Բեռլինյան պատի փլուզումից քառորդ դար հետո էլ չհաջողվեց հաղթահարել Եվրոպայի տարանջատումից, գրում է գերմանական թերթերից մեկը:
«Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները հիշեցնում են այն մասին, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք Եվրոպան միասնական ու ազատ տեսնելու համար»,-ասել է Օբաման:
Ըստ նրա՝ 1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինյան պատի փլուզումը ցույց տվեց, որ բռնապետական ռեժիմը կարող է որոշ ժամանակ դիմանալ, սակայն վերջիվերջո՝ քանդվել:
ԱՄՆ-ի նախագահը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ ստիպելու է Ռուսաստանին թանկ վճարել Ուկրաինայի ցուցաբերած ագրեսիայի դիմաց:
«Մենք համոզված ենք, որ մեծ տերություններն իրավունք չունեն սպխառնալ փոքր պետություններին և որ ողովուրդներն իրավունք ունեն ընտրելու իրենց ապագան: Ամերիկան և իր դաշնակիցները աջակցելու են Ուկրաինային: Մենք կստիպենք Ռուսաստանին վճարել ագրեսիայի դիմաց»,-ասել է Օաբաման: