Ռուսաստանը պետք է հրաժարվի Ուկրաինայի հանդեպ իր ունեցած դիրքորոշումից. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վերջինս հստակ քայլեր ձեռնակի, որպեսզի միջազգային փորձագետներից կազմված խումբն անարգել կարողանա մուտք գործել Boeing 777-ի կործանման վայր, վթարի իրական պատճառները պարզելու համար:
«Պարոն Պուտինը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ անհրաժեշտ է արագ հետաքննություն անցկացնել Boeing-ի կործանման պատճառները մաքսիմալ հստակ պարզելու համար: Ես հարգում եմ այդ տեսակետը, բայց սպասում եմ Ռուսական կողմի գործողություններին»,- ասել է Օբաման , ավելացնելով, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Ուկրաինայի հանդեպ իր ունեցած դիրքորոշումից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ տարածքային քաղաքականության հարցերով Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Մալազիական Boeing 777-ի ուղևորների մարմինների որոնման բոլոր աշխատանքներն արդեն ավարտվել են: