«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի միջազգային գինը իջել է 6 հազար դոլարի սահմանագծից: Մեկ տոննա պղնձի բորսայական գինը կազմել է 5 հազար 890 դոլար, որը վերջին ավելի քան հինգ տարիների հակառեկորդն է: Վերջին անգամ պղնձի գինը 6 հազար դոլարից պակաս էր եղել 2009 թվականի հոկտեմբերին: Սա վատ նորություն է մեր տնտեսության համար: Հայաստանից արտահանվող բոլոր ապրանքների շուրջ 30 տոկոսը գունավոր մետաղների խտանյութն է (հիմնականում պղինձ) կամ դրա հետ կապ ունեցող այլ արտադրանք:
Եվ գունավոր մետաղների գների նվազումը լուրջ բացասական ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա: Պղնձի գնի նվազումը ստիպում է հանքարդյունաբերողներին էլ ավելի մեծ ինտենսիվությամբ շահագործել հանքավայրերը ծավալների մեծացման հաշվին եկամուտը պահպանելու նպատակով: Իսկ դրա հետևանքով մեր ընդերքը ավելի արագ է «ցամաքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։