211652_close_icon
views-count1025 դիտում article-date 15:01 07-11-2014

Արցախի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում

ՀՀ Ազգային ժողովի և ԼՂ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հյուրերին ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ազգային ժողովի պատվիրակության անդամները եղան նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: ՀՑԹԻ տնօրենը ԼՂ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին նվիրեց իր վերջին մենագրությունը` Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին պատկերազարդ գիրքը:

Նմանատիպ նյութեր