1217 դիտում
17:17 06-11-2014
ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում հանրահավաքի հարց չի քննարկել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր՝ նոյմբերի 6-ին, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ քաղխորհրդի նիստի ընթացքում հանրահավաքի հարց չի քննարկել:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հարցին, թե` քաղխորհրդի նիստի օրակարգից դուրս առհասարակ Եռյակը առաջիկայում հանրահավքներ նախատեսում է, թե ոչ, արձագանքեց. «Ես նորից կրկնեմ, որ այսօր հանրահավաքի հետ կապված հարց չի եղել: Իսկ, եթե Եռյակը այդ հարցով որոշում կայացնի` կտեղեկացնենք»:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ նոյմբերի 6-ին, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ քաղխորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա փոխանցել էր, որ համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձեւավորման վերաբերյալ քաղխորհրդի որոշում է կայացվել եւ նշանակվել են պատասխանատու անձինք: Նշենք, որ այդ գրասենյակները կձեւավորվեն մոտ 2 շաբաթվա ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1535 դիտում
22:18 16-04-2014
Ի՞նչ է որոշել ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստում
2590 դիտում
16:14 06-11-2014
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին