16844 դիտում
13:21 13-02-2015
Գագիկ Ծառուկյանը տվել է բոլոր հարցերի պատասխանը և հետքայլ չի անելու. ԲՀԿ քաղխորհրդի նիստն ավարտվեց
Քիչ ուշ կծանոթանաք համապարփակ, բոլոր հարցերին պատասխան տվող խիստ քաղաքական, ծանրակշիռ, առանց համեմատության այլոց ջղագրգիռ պոռթկումների, ՀՀ տերերի, այն է՝ քաղաքացիների դարդով համալրված լուծումներ առաջարկող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթին: Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ ավելացնելով, որ բոլորը գոհացած են լինելու նրա պատասխանով:
Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է նրանով, որ Հայաստանում շուրջ 1 միլիոն մարդ աչքերն արցունքոտում է դեղի ու հացի կարոտից: Մարդիկ ճարահատյալ հրկիզում են իրենց եւ իրենց երեխաներին:
Ավելացրեց նաեւ, որ առաջիկայում եռյակի լիդերները հանդիպելու են: Իսկ դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ կուսակցականները կլքեն կուսակցությունը, ասաց, որ ժպիտն ընդունեն՝ որպես պատասխան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Կոնյակի և գինու գործարանում սկսվել է ԲՀԿ կուսակցության քաղխորհրդի նիստը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը փոխանցել էր, որ նիստի ընթացքում ելույթ է ունենալու նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն լրագրողները նիստին մասնակցելու հնարավորություն չունեն եւ բակում հավաքված սպասում են ԲՀԿ-ականների դուրս գալուն, որպեսզի տեղեկանան, թե ինչ հարցեր են քննարկվել քաղխորհրդի նիստում եւ ինչ արձագանք է տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր հասցեին հնչեցրած նախագահ Սերժ Սարգսյանի սուր ելույթին:
Երեկ՝ փետրվարի 12-ին էլ տեղեկացրել էինք, որ նախնական տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրելու: Գագիկ Ծառուկյանը ելույթով է հանդես գալու, որի ընթացքում անդրադառնալու է ոչ միայն ներքաղաքական իրավիճակին, այլեւ իր հասցեին հնչեցված գնահատականներին: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն ԳՄ եւ խորհրդի նիստ էր հրավիրել: Խորհրդի նիստում ծավալուն եւ սուր ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ելույթը հիմնականում ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նմանատիպ նյութեր
2548 դիտում
16:14 06-11-2014
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել
1181 դիտում
17:17 06-11-2014
ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստում հանրահավաքի հարց չի քննարկել
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»