Նման խաղով «Բավարիա»-ն դատապարտված է անհաջողության. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմին վերջին շրջանում պակասում է զգոնությունը: Նա մտավախություն է հայտնել, որ նման իր խաղով «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում չի կարող հաղթահարել «Ռեալ»-ի ագրելքը:
« Եթե խաղանք այնպես, ինչպես խաղացինք Գերմանիայի առաջնության վերջին երեք խաղերի ժամանակ, ապա չենք կարող հաղթահարել «Ռեալ»-ի արգելքը: Ներկայումս թիմին չի բավականեցնում զգոնությունը: Խաղացողները շատ դանդաղ են մտածում և գործում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է L'Equipe-ը: