211652_close_icon
views-count1217 դիտում article-date 16:10 28-08-2014

Սինգֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

Սենթ Լուիսում մեկնարկած «Սինգֆիլդի գավաթ 2014» մրցաշարում հանդես է գալիս նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2805): Մեր հայրենակցից բացի մրցաշարին մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը (2877), Ֆաբիանո Կարուանան (2801), Հիկարու Նակամուրան (2787), Վեսելին Թոփալովը (2772) և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2768): Երեկ կայացած 1-ին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Խիկարու Նակամուրայի հետ և պարտիան ունեցել է խաղաղ ավարտ: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր շախմատիստի մրցակիցը կլինի Վեսելին Թոփալովը:

Նմանատիպ նյութեր