6530 դիտում
10:13 05-11-2014
Ինչու՞ էին հանդիպել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է, որ մամուլում տեղեկություն է հայտնվել Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, որը Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը ոչ հերքել է եւ ոչ էլ հաստատել:
Թերթը նշում է, որ ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ կարող էին քննարկած լինել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, այն, որ ամեն ինչ միաժամանակ եւ՛ պարզ է, եւ՛ պարզ չէ: Պարզ է այն առումով, որ Սարգսյանն ու Ծառուկյանը պետք է խոսեին, այսպես ասած, ներքաղաքական այս պայքարի մասին եւ, բնականաբար, ճշգրտեին պայքարի կանոններն ու սահմանները: Հարցը ցուցումներն ու հանձնարարականները չեն: Այսինքն՝ խնդիրը ինչ-որ սցենարի մշակումը կամ համաձայնեցումը չէ, այլ կողմերի միջեւ խաղի կանոնների համաձայնեցումը, թե ինչն է թույլատրվում, իսկ ինչը կհամարվի կանոնների խախտում եւ կարժանանա իշխանությունների համապատասխան վերաբերմունքի:
«Մյուս կողմից պարզ չէ, թե Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումն ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել, կամ, այսպես ասած, ինչ մոտիվներով: Այսինքն՝ դեռեւս հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ոչ մի բան այլեւս չեն ներկայացնելու իշխանություններին եւ սպասելու են նրանց առաջարկներին կամ նախաձեռնություններին: Եվ այսպես հարց է առաջանում՝ ինչի՞ հետեւից էր Ծառուկյանը գնացել Սարգսյանի հետ հանդիպման՝ առաջարկություններ ու նախաձեռնություններ ստանալո՞ւ, թե՞ պարզապես հրավիրել էին, նա էլ ներկայացել էր, ասենք, որպես Անվտանգության խորհրդի անդամ, որը ներկայանում է խորհրդի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին:
Համաշխարհային քաղաքագիտության մեջ սա կարող է անեկդոտ դիտվել, սակայն հայկական չափանիշներով սա քաղաքագիտական նոու-հաու է, որն իհարկե հասարակ մահկանացուներիս խելքի բանը չէ եւ հասու է միայն քաղաքականության եւ քաղաքագիտության գուրմանների խելքին ու քիմքին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7571 դիտում
09:46 04-11-2014
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. Ժողովուրդ
24572 դիտում
18:47 17-02-2015
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1348 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»