211652_close_icon
views-count24572 դիտում article-date 18:47 17-02-2015

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

ՀՅԴ-ի տեղեկություններով՝ կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Միաժամանակ ավելացրեց, որ իրենք իրենց մասով ամեն ինչ արել են՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այդ հանդիպմանը նպաստել է նաեւ Ռուսաստանից հայտնի գործարար Սամվել Կարապետյանը եւ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հարկ է նաև նկատել, որ անգամ ԲՀԿ-ականներից շատերը և ՀՀԿ-ականները տեղյակ չեն եղել այս հանդիպման մասին և տարբեր լրատվամիջոցներով ոմանք հայտարարում են որ նման հանդիպում չի եղել: Հուսանք, որ առաջիկայում հանդիպման մասին կլինի պաշտոնական հայտարարություն, քանի որ կուսակցությունները ներկայացնող առաջատար դեմքերը այս պահին հեռախոսազանգերին չեն պատասխանում: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը: Եվ այդպես էլ եղավ. ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից մի քանիսը արդեն հայտարարել են կուսակցությունը լքելու մասին:

Նմանատիպ նյութեր