15261 դիտում
11:58 03-11-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում ճանապարհային ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Ճանապարհային ոստիկանություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետին ուղեկցում էր ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:
Այս պահին ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում փակ խորհրդակցություն է ընթանում, որին մասնակցում են ՃՈ ապարատի ղեկավար կազմը, 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարները, նույն գումարտակների վաշտերի հրամանատարները:
ՀՀ ոստիկանապետին ՃՈ վարչական շենքի մոտ դիմավորեցին ՀՀ ՃՈ պետ Արտակ Հարությունյանն ու նրա տեղակալները: Խորհրդակցությանը ներկա է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+