«Բարսելոնա»-ն վատ հանդիպում անցկացրեց. Մասկերանո
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Սելտա»-ից կրած պարտությունից հետո չի թաքցրել իր հիասթափությունը:
«Մենք շատ վատ հանդիպում անցկացրեցինք: «Բարսելոնա»-ն չկարողացավ ցուցադրել իր խաղը, և դա մտահոգիչ է: Մրցակիցը լավ տպավորություն թողեց: Հաղթելու համար պետք է կամք դրսևորել, բայց դա տեղի չունեցավ մեզ հետ: Մենք չեպտք է կորցնենք մեր ուժերի նկատմամբ հավատը: Մրցաշրջանի ավարտին դեռ երկար ժամանակ կա»,-ասել է Մասկերանոն: