«Մանչեսթեր Սիթի»-ին ակտիվորեն գրոհելու է. Մասկերանո
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ բարձր է գնահատել մրցակցի հարձակվողական պոտենցիալը:
« Կարծում եմ «Մանչեսթեր Սիթի»-ին ակտիվորեն գրոհելու է: Նրանք հիանալի են կարողանում անել դա: Հատկապես Ագուերոն, ով հանդիսանում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Եթե նրան ազատ տարածություն տրամադրենք, ապա Ագուերոն կարող է փչացնել մեր երեկոն: Մեզ անհրաժեշտ է գործել այնպես, ինչպես գործեցինք առաջին խաղի ժամանակ: Եթե կարողանանք մրցակցին զրկել հակագրոհելու հնարավորությունից, ապա հաջողության կհասնենք»,-ասել է Մասկերանոն: