Կուտակային կենսաթոշակային համակարգում կարող է նոր սկանդալ պայթել. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում նոր ներդրված Կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավականին մեծ սկանդալ պայթել։
Բանն այն է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։
Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիների աշխատավարձերից ամեն ամիս պահվող վճարները նախ պետք է գնան պետական բյուջե, որտեղից էլ փոխանցվեն քաղաքացիների հաշվեհամարներին։ Ապրիլ ամսից սկսած՝ քաղաքացիների աշխատավարձերից այդ գումարները պահվում են, փոխանցվում պետբյուջե, սակայն բյուջեից դեպի կենսաթոշակային հիմնադրամներ կամ քաղաքացիների հաշվեհամարներ փոխանցումը չի կատարվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: