Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար նույնականացման քարտեր ունենալը պարտադիր չէ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նույնականացման քարտերի առկայությունը պարտադիր անհրաժեշտություն չէ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար։
Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից ստացված պարզաբանումից:
Նշենք, որ պետական ու ոչ պետական հիմնարկներում աշխատակիցներից հաճախ պահանջում են այս քարտերը՝ անտեղյակությունից կամ պետական գանձարանը հարստացնելու մղումից ելնելով: Նույնականացման քարտերը տրամադրելու համար քաղաքացիներից գանձվում է 3 հազար դրամ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։