3746 դիտում
09:25 18-10-2016
Կուտակային կենսաթոշակային հատկացումները մեծ բեռ են ՀՀ պետական բյուջեի վրա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա։
Հիշեցնենք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից, որքան պահում լինում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը։ Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը։ Իսկ ընդհանրապես այս տարի էլ նույն համամասնությամբ այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ։ Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը։
Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է։
Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1607 դիտում
09:31 31-10-2014
Կուտակային կենսաթոշակային համակարգում կարող է նոր սկանդալ պայթել. Ժամանակ
1430 դիտում
15:06 10-09-2019
Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան