ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի ունեցվածքի մասին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Սփյուռքի նախարարի արդեն նախկին տեղակալ, Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի՝ պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը»:
Թերթը հավելում է, որ ԲՊԱԷՀ կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ « MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին՝ ավելի քան 1 մլն դոլար:
Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին՝ 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով, իսկ իր կարիերան նա սկսել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում պատմություն դասավանդելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: