211652_close_icon
views-count12811 դիտում article-date 17:55 01-04-2019

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի պետ Արթուր Սահակյանի հսկայական ունեցվածքի «առեղծվածը». Irakanum.am

[url=https://irakanum.am/2019/04/01/%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%AF-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD/?fbclid=IwAR16se4NNd4HT4WvYCVjF-ol72FU11PPrPknj827bbqe65A7z_qHddXa1OI] Irakanum.am-[/url]ը գրում է. Պարզվում է՝ կրթական համեստ որակավորումներ ունեցող, շուրջ 12 տարվա ջանքերի արդյունքում «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» մասնավոր հաստատությունից իրավագետի որակավորում ստացած, սակայն հարկային մարմնում դեռևս «պահանջված» ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի ներկայիս պետ Արթուր Սահակյանը նույնքան համեստ կարողությամբ աչքի չի ընկնում: 1990 թվականից մինչ օրս բացառապես հարկային մարմնում աշխատած և 2001 թվականից ի վեր նույն մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած այս պաշտոնյան, բազմաթիվ այլ՝ երկարամյա պետական փորձ ունեցող ազնիվ ծառայողների համեմատությամբ, վարկային պարտավորություններով ծանրաբեռնված չէ: Ավելին, հասցրել է ապահովել իր բազմանդամ ընտանիքի երկարաժամկետ բարեկեցությունը: Մանրամասներն՝ [url=https://irakanum.am/2019/04/01/%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%AF-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD/?fbclid=IwAR16se4NNd4HT4WvYCVjF-ol72FU11PPrPknj827bbqe65A7z_qHddXa1OI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր