11324 դիտում
11:25 30-10-2014
Պաշտպանության նախարարության վաշտի հրամանատարը՝ ոչ սթափ վիճակում Վանաձոր քաղաքում ավտովթարի պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ռոման Օհանյանի վարած Opel Vectra մակնիշի 34 AR 709 համարանիշի և Վանաձոր քաղաքի «Տարոն վ թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի 41 DՏ 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ռ. Օհանյանը «գլխուղեղի ցնցում, սալջարդ՝ հարցականով», «աջ ծնկահոդի սալջարդ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Այվազյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Ռ. Օհանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, կոչումով կապիտան է, իսկ ավտոմեքենան վարել է ոչ սթափ: Նրա ալկոհոլային խմածությունը հաստատվել է նաև բժշկական կենտրոնում:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.000.000 ՀՀ դրամ, իսկ OPEL VECTRA մակնիշի մեքենայինը՝ 800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 34.000 ՀՀ դրամ, իսկ OPEL VECTRA մակնիշի մեքենայինը՝ 27.000 ՀՀ դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+