40593 դիտում
11:01 17-09-2023
Ավտովթար Վայոց ձորի մարզում. ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարը Lexus-ով կողաշրջվել ու բախվել է իրանական բեռնատարին. կա վիրավոր. ՃՈ վաշտի հրամանատարը, ով ստացել է «պիտկին» մականունը, հերթական անգամ չժամանեց դեպքի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գ.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, կողաշրջվել, ապա բախվել ճամփեզրին կայանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆիռոուզ Մ.-ին պատկանող բեռնատար Mercedes-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբոլիով տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Մոսի Մնացականյանի գլխավորությամբ, իսկ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանը, ինչպես միշտ, «ուխտի ականջում քնած է» ու չի ժամանել դեպքի վայր, այն դեպքում, երբ վթարի մասին տեղեկացված է եղել: Հավանաբար սրտին մոտ է տարել «պիտկին» մականունը ստացած Վ. Ալավերդյանը այն փաստը, որ կարճ ժամանակ անց Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում ծառայության են անցնելու պարեկները ու դրա համար էլ վերջին ամիսներին, ժողովրդի լեզվով ասած, արհամարած ունի ծառայությունը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ առաջացած տեխնիկական խնդիրը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մի քանի ավտոմեքենաների:
Տիգրան Գ.-ն ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է, համարվում է լավագույն սպաներից մեկը, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմներին, եղբայրն էլ, ով նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմներին, անցած տարի զոհվել է պատերազմում՝ մինչև վերջ պայքար մղելով հակառակորդի դեմ:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+