Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը՝ «Ամկար»-ի ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը իր կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ամկար» ակումբում:
«Արզումանյանը տեղափոխվում է «Ամկար»: Կողմերի միջև 2,5 տարվա պայմանագիր է կնքվել»,-ասել է ֆուտբոլիստի գործակալ Տիգրան Մկրտչյանը:
29-ամյա Արզումանյանը հանդիսանում է «Փյունիկ»-ի մանկապատանեկան դպրոցի սան: Իր կարիերայի ընթացքում հայ խաղացողը հանդես է եկել դանիական «Ռանդերս», լեհական «Յագելոնիա», ղազախական «Ակտոբե» ակումբների կազմերում: 2013 թվականին Արզումանյանը «Ակտոբե»-ի կազմում դարձել է Ղազախստանի չեմպիոն: