Ռոբերտ Արզումանյանը ժամանել է Թուրքիա` ղազախական «Ակտոբեին» միանալու համար
Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը` ամենայն հավանականությամբ, մրցելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյորում»:
30-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Թուրքիա, որտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող ղազախական ակումբի հետ բանակցությունների վերջին փուլը կանցկացնի:
Նշենք, որ Արզումանյանը արդեն հանդես եկել է Ղազախստանում` «Ակտոբեում», որի կազմում 2013թ, դարձել է երկրի չեմպիոն: Դրանից հետո նա 2 մրցաշրջան անցկացրել է «Ամկարի» կազմում: