11301 դիտում
16:04 28-10-2014
Հայաստանում աղանդ է տարածվում, որն անչափահասներին է իր «ցանցը» գցում. ֆոտոշարք
Հայաստանում նոր աղանդ է տարածվել, որն իր ցանցն է գցում անչափահասներին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ խոսքը «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրած եղբայրակցություն» աղանդի մասին է, որը ձեւավորվել է Ղարաբաղում՝ 1988 թվականին եւ մեծ տարածում է գտել Հայաստանում` կրոնական քարոզներ անցկացնելով անչափահասների հետ, ինչն անթույլատրելի է օրենքով:
Ավելին, աղանդի ներկայացուցիչներն ասում են, թե Հայ առաքելական եկեղեցու քարոզն են ներկայացնում, սակայն Հայ առաքելական եկեղեցին ժխտում է նրանց:
Ի դեպ, «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրած եղբայրակցություն» կրոնական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Երեւանում, Մասիսում, Ապարանում, Իջեւանում, Դիլիջանում: Երեւանում հավաքներ են անցկացվում Շենգավիթ համայնքի այգիներից մեկի շինությունում յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին եւ ունեն 300-ից ավելի անդամներ: Իսկ ամենասարսափելին այն է, որ Հիսուսի անունից կեղծ վկայություններ են անում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1484 դիտում
10:30 12-10-2021
Ինչպես չստեղծել նոր աղանդ․ «Առավոտ»
1230 դիտում
14:21 26-09-2014
16 տարին չլրացած անչափահասներին անձնագրավորելու կարգը և պահանջվող փաստաթղթերի ցանկը
Այս բաժնից
1099 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1462 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1264 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան