Կամավոր հանձնել է տրոտիլային 2 պայթյունափաթեթ, ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և 45 փամփուշտ
Ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն և կամավոր հանձնել 200 գրամանոց տրոտիլային 2 պայթյունափաթեթ, ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]