211652_close_icon
views-count1181 դիտում article-date 12:17 14-03-2015

Ահազանգով մեկնած ոստիկանները Երևանի Էստոնական փողոցում նռնակ, 110 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ են հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ, նռնակ, փամփուշտներ և ինքնաձիգի պահունակ է թողնում: Անմիջապես նշված վայրը հասած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 110 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր