Կամավոր հանձնել է ինքնաձիգի 138 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաշեն ատրճանակ` պահունակով
Օրերս ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 138 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, և ինքնաշեն ատրճանակ` պահունակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]