211652_close_icon
views-count1324 դիտում article-date 12:43 28-10-2014

Ահմեդ Դավութօղլուն ցնցված է Արևմուտքի քննադատությունից

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ապշած է նրանից, որ Արևմուտքը քննադատության է ենթարկել «Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիայի որդեգրած ռազմավարությունից: Դավութօղլուն նշել է, որ սխալ է համարում Թուրքկայի կողմից Սիրիայի Քոբանի ցամաքային զորքեր ուղարկելը, եթե արևմտյան պետությունները պատրաստ չեն իրենք զորք ուղարկել Քոբանի: Նրա խոսքով՝ Թուրքիան ամբողջականորեն կընդգրկվի ռազմական գործողություններին, եթե միջազգային դաշինքը իր ռազմավարական միջոցառումներում կընդգրկի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի ծրագիր:

Նմանատիպ նյութեր