1687 դիտում
14:41 27-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, որում ասված է.
«Վեհափա՛ռ Տեր,
Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի եւ սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:
Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն եւ արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգեւոր հոտը՝ քարոզելով խաղաղություն եւ մարդասիրություն, սերմանելով բարու եւ գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում եւ հոգում:
Խորապես հարգելով բոլոր անհատների եւ հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձեւավորման եւ պահպանման, նրա մշակութային զարգացման գործում: Դա իրողություն եւ ճշմարտություն է, որ վերահաստատվել է դարեր շարունակ, այդ թվում նաեւ ամենաբարդ իրավիճակներում:
Կրկին շնորհավորելով հոբելյանական տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ անսպառ եռանդ՝ անսասան պահելու Գրիգոր Լուսավորչի աստվածաշնորհ աթոռը եւ շարունակելու Ձեր վեհ առաքելությունը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1360 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
958 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար