211652_close_icon
views-count1228 դիտում article-date 19:05 13-09-2014

ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում

Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ: Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար» և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։ Սեպտեմբերի 13-ին հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ: Իր խոսքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց երիտասարդական կառույցի նոր անդամների ներկայությունն ու ակտիվ գործունեությունը կուսակցական աշխատանքում, ինչպես նաև խոսեց կուսակցությունում իրենց գործում կայացած և մրցունակ մասնագետների անհրաժեշտության մասին: Իր հերթին տիկին Պողոսյանը կարևորեց երիտասարդների և հատկապես կանանց ու աղջիկների ներգրավվածության մեծացումը կուսակցությունում: Հանդիպման ընթացքում հարց ու պատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց Արարատի մարզի տարածաշրջանային հիմնախնդիրներին, երկուստեք առաջարկվեցին և քննարկվեցին հնարավոր լուծման որոշակի ուղիներ: Պատգամավորները խոսեցին սահմանադրական բարեփոխումների, ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նման հավաքների ընթացքում Հանրապետական կուսակցության ԵԿ հին և նոր անդամները փոխանակվում են փորձով, քննարկում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրներն ու փորձում միասնաբար դրանց լուծման ելքեր գտնել: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր